Ավելացել է պաղեստինցի զոհվածների ու վիրավորների թիվը
Պաղեստինի Առողջապահության նախարարությունը հայտարարել է.«Սիոնիստ զորայինների ու պաղեստինցիների միջև տեղի ունեցած հուժկու բախումների հետևանքով զոհվել է առնվազն երկու երեխա և վիրավորվել ավելի քան 1000 մարդ»: Այս մասին հաղորդում է «Ալ-Ալամ» հեռուստաընկերությունը:
Այսօր ԱՄՆ դեսպանատունը Թելավիվից Ղոդս տեղափոխվելուն զուգընթաց բազմամարդ ցույցեր են տեղի ունեցել:
Ցույցերի մասնակիցները քանդել են Գազայի հատվածի արևելքում գտնվող բաժանարար պատի մեծ մասը:
Լրատվական աղբյուրները տեղեկացրել են, որ սիոնիստները գազային ռումբերով հարձակվել են Գազայի հատվածի արևելյան սահմանին գտնվող՝ լրագրողներ փոխադրող ավտոմեքենայի վրա:
Պաղեստինի տեղեկատվական ծառայությունը հաղորդել է, որ Սիոնիստական ռեժիմի զորայինները հարձակվել են Գազայի հատվածում գտնվող Էլբրիջի բուժկենտրոնների վրա:
Իսրայելի դիպուկահարները Ջեբալիայի արևելքում թիրախավորել են ցուցարարներին: Մի խումբ սիոնիստ զորայիններ պաղեստինցի ցուցարարների առաջախաղացումը տեսնելով նահանջել են: