ԱՄՆ-ի դեսպանատունը Ղոդս փոխադրվելուն զուգահեռ, Պաղեստինի ժողովուրդը կոտորածի ենթարկվեց
https://parstoday.ir/hy/news/west_asia-i91534-ԱՄՆ_ի_դեսպանատունը_Ղոդս_փոխադրվելուն_զուգահեռ_Պաղեստինի_ժողովուրդը_կոտորածի_ենթարկվեց
ԱՄՆ-ի դեսպանատունը Թել Ավիվից զավթված Ղոդս փոխադրվելուն զուգահեռ, սիոնիստ զորայինները սպանել են առնվազն 55 և վիրավորել ավելի քան 2700 պաղեստինցու:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 15, 2018 02:29 Asia/Tehran
  • ԱՄՆ-ի դեսպանատունը Ղոդս փոխադրվելուն զուգահեռ, Պաղեստինի ժողովուրդը կոտորածի ենթարկվեց

ԱՄՆ-ի դեսպանատունը Թել Ավիվից զավթված Ղոդս փոխադրվելուն զուգահեռ, սիոնիստ զորայինները սպանել են առնվազն 55 և վիրավորել ավելի քան 2700 պաղեստինցու:

ԱՄՆ կառավարությունը երկուշաբթի օրը ՄԱԿ-ի և մարդու իրավունքների պաշտպանության հավակնություն ունեցող կազմակերպությունների անարժանության ստվերում, իր դեսպանատունը Թել Ավիվից փոխադրեց Ղոդս:

Այդ իրադարձության հետ միաժամանակ Պաղեստինի ժողովուրդը Ղոդսում, Հորդանան գետի արևմտյան ափին ու Գազայի հատվածում օրվա առաջին ժամերից սկսեց իր բողոքի ակցիաները:

Սիոնիստական ռեժիմի դիպուկահարները կրակել են Գազայի սահմաններին իրականացված երթի մասնակիցների վրա:

Հաղորդումների համաձայն, իսրայելցի զորայինները թնդանոթներով կրակել են Գազայի հատվածի արևելքում բողոքող պաղեստինցիների ուղղությամբ:

Պաղեստինի առողջապահության նախարար Ջավադ Աըվադը մի հաղորդագրություն հրապարակելով հայտարարել է, որ նահատակների ու վիրավորների թիվը հավելում է կրում: