Պաղեստինցիների ցույցերը ՝ «սև օրվա» առիթով
Երեքշաբթի մայիսի 15-ին «սև օրվա» տարելիցին , պաղեստինցիները ցույցեր են սկսել Հորդանան գետի արևմտյան ափի տարածքներում և Գազայի հատվածում:
ԻՌՆԱ գործակալության փոխանցմամբ՝ հարյուրավոր պաղեստինցիներ մասնակցել են «սև օրվա» ցույցերին:
Ղոդսի օկուպանտ ուժերը ցուցարարների դեմ արցունքաբեր գազ են կիրառել: Երկու պաղեստինցի վիրավորվել է սիոնիստ բանակայիների կրակոցներից:
Պաղեստինյան խմբերը մի հաղորդագրությամբ, պաղեստինցիներին կոչ են արել շարունակել ցույցերը ՝ մինչև Գազայի հատվածի պաշարման դադարեցումը և փախստականների վերադարձը:
Պաղեստինի առողջապահության նախարարությունը հայտարարել է, որ երկուշաբթի օրվա ցույցերում պաղեստինցիները բողոքել են ԱՄՆ դեսպանատունը Ղոդս տեղափոխելու դեմ: Ցույցերի ժամանակ տեղի ունեցած բախումների ժամանակ վիրավորվել է 2770 հոգի: 60 պաղեստինցիներ զոհվել են:
2018 թվականի մայիսի 14-ը համընկնում է իրենց հայրենիքից պաղեստինցիների վտարման 70-րդ տարելիցին, իսկ մայիսի 15-ին Իսրայելի կեղծ ռեժիմի ձևավորման օրը կոչվում է «սև օր» :