Մողթադա Սադրը կարևորել է տեխնոկրատ կառավարության ձևավորումը
Իրաքի Սադր շարժման առաջնորդը, որի ղեկավարած «Ալ-Սաերոն» կոալիցիան Իրաքի խորհրդարանական ընտրությունների առաջատարն է, կրկին կարևորել է տեխնոկրատ կառավարությա ձևավորումը:
«Մեհր» գործակալության փոխանցմամբ՝ Մողթադա Սադրը Թուիթերում գրել է.«Պետք է քայլել տեխնոկրատ կառավարություն ձևավորելու ուղղությամբ: Տեխնոկրատ կառավարությունը խոչընդոտելու է քաղաքական կուսակցություններում կոռուպցիան»:
Մողթադա Սադրը տեղեկացրել էր կուսակցական հակումներից զերծ կառավարության ձևավորմանն ուղղված իր ջանքերի մասին:
Իրաքի Սադր կոալիցաի առաջնորդը հավելել է, որ պատրաստ է կոալիցիա կազմել Ամմար Հաքքիմի , Այադ Ալավիի և Հեյդար Էբադիի գլխավորած հոսանքների հետ:
Իրաքի տարբեր նահանգներում, այդ թվում՝ Բաղդադում, մեծ ձայներ է հավաքել «Ալֆաթհ» կոալիցիան: Քրդական կուսակցությունն առավելագույն ձայներ է հավաքել Իրաքի Քրդստանի նահանգներում:
Իրաքի խորհրդարանակն ընտրությունները կայացել են 2018 թվականի մայիսի 12-ին ՝ 11 միլիոն իրաքցիների մասնակցությամբ: Մասնակցության ակտիվությունը եղել է ավելի քան 44 տոկոս: