Սիոնիստական ռեժիմը ռմբակոծել է Գազայի հատվածի ձկնորսական նավահանգիստները
Մայիս 23, 2018 08:00 Asia/Tehran
Սիոնիստական ռեժիմի կործանիչները չորեքշաբթի առավոտյան Գազայի արևմուտքում ռմբակոծել են ձկնորսության երկու նավահանգիստ:
Պաղեստինի «Մաա» գործակալության հաղորդմամբ, սիոնիստական կործանիչների հարձակումներից հետո, Գազայի հատվածի նավահանգստային քաղաքում երեք ուժեր պայթյունների ձեյներ են լսվել:
Ականատեսների վկայությամբ, Սիոնիստական ռեժիմի ավիահարձակումներից հետո հրդեհ է բռնկվել Գազայի արևմտյան նավահանգստում: Դեպքի վայր են ժամանել Պաղեստինի փրկարարական ուժեր:
Սիոնիստական ռեժիմի կործանիչների ավիահարձակումների թիրախում է հայտնվել նաև Գազայի հատվածի հյուսիսային շրջանի արևելյան գերեզմանատան մոտակայքում ՀԱՄԱՍ-ի ռազմական թև ՝ Էզեդդին Ղասսամի նահատակներ գումարտակին պատկանող կենտրոնը:
Պիտակ