Սիրիայի բանակի գործողությունները՝ Թահրիր Ալ-Շամ ահաբեկչական խմբի դիրքերի դեմ
Սիրիայի բանակը հարձակվել է «Ալ-Զելաղիաթ» գյուղում գտնվող Թահրիր Ալ-Շամ ահաբեկչական խմբի դիրքերի վրա:
Ուրբաթ օրը Եմենի հրապարակային աղբյորները հայտարարել են.«Սիրիայի բանակը բախվել է մի խումբ ահաբեկիչների հետ, ովքեր փորձում էին մտնել Սիրիայի արևմտյան Համահ նահանգի հյուսիս-արևմտյան արվարձաններ: Բախման ընթացքում սպանվել ու վիրավորվել են մի խումբ ահաբեկիչներ և ոչնչացվել է ահաբեկիչների զենք-զինամթերքը:
Գործողության ընթացքում սպանվել են Թահրիր Ալ-Շամ ահաբեկչական խմբի հայտնի ահաբեկիչներ Մոհամմեդ Ալ-Ալիվին ու Ահմեդ Ալ-Խալաֆը:
Թահրիր Ալ-Շամ խմբի ահաբեկիչները, ովեքեր տեղակայված են Համահ նահանգի հյուսիսային արվարձաններում, հարձակվում են իրենց տեղակայված վայրի շրջակայքում գտնվող գյուղերի ու ավանների բնակարանների վրա:
ԱՄՆ-ի ու նրա տարածաշրջանային դաշնակիցների ընկերակցությամբ, արևմտյան երկրները փորձում են աջակցել Սիրիայում գործող ահաբեկչական խմբերին, այդ թվում՝ Թահրիր Ալ-Շամ խմբին, նպաստելով այդ երկրում ճգնաժամի շարունակմանը: