Եմենի ժողովրդի սպանության գործում Սաուդական ագրեսոր կոալիցիային ընկերակցում է Սիոնիստական ռեժիմը
https://parstoday.ir/hy/news/west_asia-i92374-Եմենի_ժողովրդի_սպանության_գործում_Սաուդական_ագրեսոր_կոալիցիային_ընկերակցում_է_Սիոնիստական_ռեժիմը
Եմենական աղբյուրները հայտարարել են, որ սիոնիստական ռեժիմը իր F-35 կործանիչներով Սիրիայի վրա հարձակվելուց բացի, համագործակցելով սաուդական ագրեսոր կոալիցիայի հետ, հարձակվում է Եմենի վրա:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 25, 2018 15:18 Asia/Tehran
  • Եմենի ժողովրդի սպանության գործում Սաուդական ագրեսոր կոալիցիային ընկերակցում է Սիոնիստական ռեժիմը

Եմենական աղբյուրները հայտարարել են, որ սիոնիստական ռեժիմը իր F-35 կործանիչներով Սիրիայի վրա հարձակվելուց բացի, համագործակցելով սաուդական ագրեսոր կոալիցիայի հետ, հարձակվում է Եմենի վրա:

Անցած երեքշաբթի օրը Սիոնիստական ռեժիմի օդուժի հրամանատար Էմիքամ Նուրկինն ասել է.«Իսրայելը Արևմտյան Ասիայի երկու տարբեր ճակատներում օգտագործել է ամերիկյան F-35 կործանիչները»:

Սիոնիստական «Իսրայել Ալ-Յոմ» օրաթերթը գրել է.«Իսրայելի ու Սաուդյան Արաբիայի համագործակցությունների զարգացումը կարող է Եմենի վրա Իսրայլեի հարձակման պատճառներից համարվել»:

Օրաթերթը հավելել է.«Տարածված հաղորդումների համաձայն, չի բացառվում, որ Իսրայելը ազդեցիկ կերպով մասնակցություն ունենա Եմենի դեմ պատերազմում»:

2010թ. Իսրայելն ԱՄՆ-ի հետ ամերիկյան արտադրության 50  F-35 կործանիչների գնման պայմանագիր է ստորագրել: Հաղորդումների համաձայն, առ այսօր ռեժիմը ստացել է 50 կործանիչներից 9-ը:

ՄԱԿ-ի անարժանության ներքո Եմենի վրա հարձակման մեջ Սիոնիստների կողմից սաուդցիներին ցուցաբերվող աջակցությունը տեղի է ունենում այն դեպքում, երբ 2014թ. մարտ ամսին Եմենի դեմ շղթայազերծված պատերազմից առ այսօր զոհվել է ավելի քան 14 հազար եմենցի, վիրավորվել են տասնյակ հազարավոր մարդիկ և միլիոնավոր մարդիկ հայտնվել են անօթևանի կարգավիճակում: