Պատերազմի չենք ձգտում, սակայն դրանից չենք էլ սարսափում. Սեյեդ Հասան Նասրոլլահ
https://parstoday.ir/hy/news/west_asia-i92382-Պատերազմի_չենք_ձգտում_սակայն_դրանից_չենք_էլ_սարսափում._Սեյեդ_Հասան_Նասրոլլահ
Լիբանանի Հեզբոլլահի գլխավոր քարտուղարն ընդգծել է, որ այդ շարժումը պատերազմի չի ձգտում, սակայն դրանից չի էլ սարսափում: «Սիոնիստական թշնամին նկատելով լիբանանցիների դիմադրությունը, գերադասեց առանց նախապայմանի նահանջել Լիբանանի հարավից». ասել է նա:
(last modified 2026-04-29T03:01:52+00:00 )
Մայիս 26, 2018 02:24 Asia/Tehran

Լիբանանի Հեզբոլլահի գլխավոր քարտուղարն ընդգծել է, որ այդ շարժումը պատերազմի չի ձգտում, սակայն դրանից չի էլ սարսափում: «Սիոնիստական թշնամին նկատելով լիբանանցիների դիմադրությունը, գերադասեց առանց նախապայմանի նահանջել Լիբանանի հարավից». ասել է նա:

2000 թվականի մայիսի 25-ին, Սիոնիստական ռեժիմը հանդիպելով Լիբանանի ժողովրդի դիմադրությանը, պարտավորվեց նահանջել այդ երկրի հարավից : Լիբանանի ժողովուրդն այդ օրը «Դիմադրության ու ազատագրման տոն» է հռչակել:

ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն, Լիբանանի Հեզբոլլահի գլխավոր քարտուղար Սեյեդ Հասան Նասրոլլահն ուրբաթ օրը դիմադրության հաղթանակի և Լիբանանի հարավի ազատագրման 18-ամյակի առիթով ելույթում  նշել է, որ 1982 թվականից մինչև 2000 թվականը դիմադրությունը թե զորայինների քանակի և թե սպառազինության տեսակետից չափազանց թույլ էր: Նա ասել է. «Դիմադրության ուժերն ապացուցեցին, որ հաղթանակի արժանի են և փորձը ցույց է տվել, որ սիոնիստական թշնամին դիմադրության դիմաց կորցրել է իր ինքնավստահությունը»:

Լիբանանի Հեզբոլլահ գլխավոր քարտուղարն անդրադառնալով Հեզբոլլահի դեմ ԱՄՆ-ի ու Պարսից ծոցի համագործակցության խորհրդի բոյկոտներին, հավելել է. «Այս շրջափակումների նպատակն է ժողովրդին հեռացնել դիմադրության առ անցքից, սակայն ԱՄՆ-ն ու նրա դաշնակիցները դիմադրության առանցքի դեմ պայքարում պարտություն են կրելու»:

«Այս տարի Ղոդսի համաշխարհային օրն առավել ընդլայնված պիտի նշվի միջազգային ու տարածաշրջանային մասշտաբով»,- ընդգծել է Լիբանանի Հեզբոլլահի գլխավոր քարտուղարն անդրադառնալով Ղոդսի շուրջ վերջին զարգացումներին և Սիոնիստական ռեժիմի հանդեպ ԱՄՆ-ի վարչակազմի ցուցաբերած աջակցությանը: