Սիրիայում 4 ռուս ռազմական խորհրդատու է զոհվել
Սիրիայի Դեյր-էլ-Զոր նահանգում ահաբեկիչների հետ բախումների ընթացքում 4 ռուս ռազմական խորհրդատու է զոհվել: Այս մասին հաղորդել է ՌԴ Պաշտպանության նախարարությունը:
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը կիրակի օրը տարածել է հայտարարություն, որում նշել է. «Երեկ գիշեր Դեյր-էլ-Զոր նահանգում մի քանի ահաբեկիչներ հարձակվել են Սիրիայի կառավարական ուժերին պատկանող հրետանու վրա, որի հետևանքով տեղի ունեցած բախումներում զոհվել են երկու ռուս ռազմական խորհրդատուներ»:
Եվս հինգ ռուս ռազմական խորհրդատուներ վիրավորվել են բախումների ընթացքում, որոնք տեղափոխվել են հիվանդանոց:
Ըստ հաղորդման, ռուս բժիշկներն ամեն ինչ արեցին առողջական ծանր վիճակում հայտնված երկու ռուս խորհրդատուներին փրկելու համար, սակայն նրանց չհաջողվեց և զոհվեցին վերջիններս: Այսպիսով զոհերի թիվը հասավ չորսի:
Մեկ ժամ տևած բախումների ընթացքում Սիրիայի կառավարական ուժերին և ռուս ռազմական խորհրդատուներին հաջողվեց սպանել 43 ահաբեկիչների և ոչնչացնել նրանց 6 զրահապատ ավտոմեքենաները:
Ռուսաստանը 2015 թվականից պաշտոնական Դամասկոսի թույլտվությամբ լայնամասշտաբ հարձակումներ է իրականացրել ահաբեկչական խմբավորումների, այդ թվում` ԻԼԻՊ-ի դիրքերի վրա: