Սիրիայի հազարավոր քաղաքացիներ վերադառնում են Թուրքիայից
Սիրիայի հյուսիսային տարածքներին բախումները մեղմանալուց հետո, Թուրքիա տարհանված սիրիացի հազարավոր քաղաքացիներ վերադառնում են իրենց երկիրը:
ԻՌՆԱ-ն երկուշաբթի օրը հղում կատարելով սիրիական ԶԼՄ-ներին, գրել է. «Սիրիայի շատ տարածքներում բախումները մեղմանալուց ու համեմատական անդորր հաստատվելուց հետո, վերջին օրերին ավելի քան 14 հազար սիրիացի տարհանվածներ Ջեռաբլոսի ու Բաբ-ալ-Սալամայի անցակետերով Թուրքիայից տարածքից Սիրիայի տարածք են մուտք գործել:
Հաղորդման համաձայն Թուրքիան այդ երկրում բնակվող Սիրիայի քաղաքացիների իրենց երկիրը վերադառնալու համար մի քանի անցակետեր է հատկացրել:
Վերջին 7 տարիների ընթացքում արևմուտքի ու տարածաշրջանի որոշ երկրների աջակցությունը վայելող ահաբեկչական ու թաքֆիրական խմբերի ներկայության պատճառով Սիրիայում ճգնաժամի սրվելու արդյունքում, այդ երկրի հարյուր հազարավոր քաղաքացիներ իրենց կյանքը փրկելու համար գաղթել են Թուրքիա: