Հակաահաբեկչական պայքարում Իրաքի պառլամենտական ընտրությունների նշանակությունը
https://parstoday.ir/hy/news/west_asia-i92840-Հակաահաբեկչական_պայքարում_Իրաքի_պառլամենտական_ընտրությունների_նշանակությունը
ԱՄԿ-ում Իրաքի ներկայացուցիչն այդ երկրի պառլամենտական ընտրությունների անցկացումը կարևոր մոտեցում է համարել ահաբեկչությանը դիմակայելու հարցում:
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Մայիս 31, 2018 13:36 Asia/Tehran
  • Հակաահաբեկչական պայքարում Իրաքի պառլամենտական ընտրությունների նշանակությունը

ԱՄԿ-ում Իրաքի ներկայացուցիչն այդ երկրի պառլամենտական ընտրությունների անցկացումը կարևոր մոտեցում է համարել ահաբեկչությանը դիմակայելու հարցում:

Ալ-Ջեզիրա գործակալության հաղորդմամբ, ՄԱԿ-ում Իրաքի ներկայացուցիչ Մոհամմեդ Հոսեյն Բահրոլոլումը ԱԽ-ի նիստում ասել է.«Իրաքի պառլամենտական ընտրությունները մեծ նշանակություն են ունեցել, քանի որ այն անցկացվել են ԻԼԻՊ-ի դեմ տարած հաղթանակից հետո:

Նա հավելել է.«Հիմք ընդունելով իր օրինական պարտականություններն Իրաքի կառավարությունը հաջողել է ընտրությունների անցկացման համար ապահով միջավայր ստեղծել և այս հաջողության բերումով իրաքցիները խաղաղ պայմաններում են մասնակցել ընտրություններին»:

ՄԱԿ-ում Իրաքի ներկայացուցչի խոսքերով, Իրաքի ապագա կառավարությունն իր ուշադրությունը կենտրոնացնելու է տնտեսության ակտիվացման, հասարակական կյանքի վերակառուցման, զարգացման առիթների ընդլայնման և բոլոր նահանգներում ներդրումային առիթների ստեղծման վրա:

Իրաքում պառլամենտական ընտրություններն անցկացվել են 2018թ. մայիսի 12-ին: Այս ընտրություններում Սաերուն խմբակցությունը տիրացել է 54 աթոռների և Ալ-Նասրը՝ 43-ի: