Բաշար Ասադ.«ԱՄՆ զորքերը պետք է դուրս գան Սիրիայից»
Սիրիայի նախագահ Բաշար Ասադն ընդգծել է.«Ամերիկացիները պետք է լքեն Սիրիան և դաս առնեն Իրաքում նրանց նկատմամբ ցուցաբերված վերաբերմունքից»:Այս մասին հաղորդել է ՖԱՐՍ լրատվական գործակալությունը:
Սիրիայի նախագահ Բաշար Ասադը չորեքշաբթի օրը «Ռաշա Թուդեյ» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասել է.«Ահաբեկիչների նկատմամբ Սիրիական զորքի ցանկացած առաջխաղացման ժամանակ, ԱՄՆ-ն ու Իսրայելը և որոշ արևմտյան երկրներ ամեն ինչ անում են որպեսզի Սիրիայի պատերազմը ավելի ուշ ավարտվի: Դա տեղի է ունենում ահաբեկիչներին աջակցություն ցուցաբերելու, նրանց մեծ մասին Սիրիա բերելու կամ քաղաքական գործընթացում խոչընդոտներ հարուցելու միջոցով:
Սիրիայի նախագահը նաև հայտարարել է.«Չնայած Իսրայելի անհիմն հայտարարություններին, Սիրիայում իրանական ուժեր չկան: Այդ երկրում գտնվում են միայն Իրանի ռազմական հարցերով խորհրդատուները: Սիրիան կշարունակի ամրապնդել իր օդային պաշտպանությունը Իսրայելի ավիահարձակումներին դիմակայելու նպատակով»: