Ղոդսի օրը հարցականի տակ դրեց Սիոնիստական ռեժիմի հիմնական ռազմավարությունը
Ինթիֆադայի և Ղոդսի շտաբի ղեկավարն Իրանում հայտարարել է, որ Ռամադանի վերջին ուրբաթ օրը, Իրանի Իսլամական Հանրապետության հիմնադիր Իմամ Խոմեյնի կողմից Ղոդսի օր հռչակելու քայլը կասկածի տակ է դրել սիոնիստական ռեժիմի հիմնական ռազմավարությունը:
Սարդար Շարիֆը, Թեհրանում ուրբաթօրյա աղոթքի քարոզներից առաջ ունեցած իր ելույթում ասել է, որ Ղոդսի համաշխարհային օրը, այս տարի տարբերվելու է նախորդ տարիներից: Նա հավելել է.-«Ամեն տարի, Ռամադանի սուրբ ամսվա վերջին օրերին, ամբողջ ածխարհում վերհիշվում է պաղեստինցիների դեմ գործադրված ճնշումները և սա ամենամեծ հարվածն է Սիոնիստական ռեժիմին»:
Ինթիֆադայի և Ղոդսի շտաբի ղեկավարն Իրանում ասելով, որ այս տարի Ղոդսի օրերը կանցկացվեն այնպիսի պայմաններում, երբ այլևս գույություն չունի Սիոնիստական ռեժիմի թիկունքն ապահովող ԻԼԻՊ ահաբեկչական խումբը, նշել է. «Այս հաջողությունները պայմանավորված են տարածաշրջանում դիմադրության աճող ուժով»:
Սարդար Շարիֆը, նշելով, որ այսօր Պաղեստինյան ինթիֆադայի առանձնահատկություններից մեկն այն է, որ նոր սերունդի երիտասարդները պատրաստ են վերադառնալ իրենց հայրենիքը, հստակեցրել է, անցած 9 շաբաթվա ընթացքում անցկացված վերադարձի իրավունքի հանրահավաքը ցույց է տալիս, որ դեռևս կենդանի է Պաղեստինի տեսլականը: