Ռիազ Մալեքի. «ԱՄՆ-ն հորդորում է Իսրայելին կոտորել պաղեստինցիներին»
https://parstoday.ir/hy/news/west_asia-i93018-Ռիազ_Մալեքի._ԱՄՆ_ն_հորդորում_է_Իսրայելին_կոտորել_պաղեստինցիներին
Պաղեստինի ինքնավար վարչակազմի ԱԳ նախարարն ընդգծել է.« ԱՄՆ-ն օգտագործում է վետոյի իրավունքը, Իսրայելին շնորհում է անձեռնմխելիություն և իսրայելցի պատերազմական ոճրագործներին հորդորում է կոտորել պաղեստինցիներին»: Այս մասին հաղորդել է ԻՍՆԱ լրատվական գործակալությունը:
(last modified 2026-04-29T03:01:52+00:00 )
Հունիս 02, 2018 14:35 Asia/Tehran
  • Ռիազ Մալեքի. «ԱՄՆ-ն հորդորում է Իսրայելին կոտորել պաղեստինցիներին»

Պաղեստինի ինքնավար վարչակազմի ԱԳ նախարարն ընդգծել է.« ԱՄՆ-ն օգտագործում է վետոյի իրավունքը, Իսրայելին շնորհում է անձեռնմխելիություն և իսրայելցի պատերազմական ոճրագործներին հորդորում է կոտորել պաղեստինցիներին»: Այս մասին հաղորդել է ԻՍՆԱ լրատվական գործակալությունը:

Այսօր, անդրադառնալով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում Պաղեստինի քաղաքացիներին միջազգային պաշտպանություն ցուցաբերելու նախագծի վետոյի ենթարկվելուն, Ռիազ Մալեքին հստակեցրել է. «Այդ քայլը ևս մեկ բարոյական անկում է ԱՄՆ-ի համար և ցույց է տալիս, որ այդ երկրի կառավարությունն անտեսում է Իսրայելի ոճրագործությունների շուրջ  ստեղծված համաշխարհային կոնսենսուսը»:  

Մալեքին ընդգծել է. «Չնայած անվտանգության պահպանման հարցում Անվտանգության խորհրդի թույլ դերակատարությանը, պաղեստինցի ղեկավարները շարունակում են ջանքեր գործադրել Պաղեստինի քաղաքացիներին  հովանավորելու և օկուպացված տարածքներն ազատագրելու ուղղությամբ»:

ԱՄՆ-ի կողմից Սիոնիստական ռեժիմի ոճրագործություններին ցուցաբերվող հովանավորություններով հանդերձ, կրկին անգամ պահանջվում է վերանայել Անվտանգության խորհրդի կառուցվածքը: