ՀԱՄԱՍ և Ֆաթհ շարժումները դատապարտել են Իսրայելի և ԱՄՆ-ի ոճրագործությունները
https://parstoday.ir/hy/news/west_asia-i93050-ՀԱՄԱՍ_և_Ֆաթհ_շարժումները_դատապարտել_են_Իսրայելի_և_ԱՄՆ_ի_ոճրագործությունները
Պաղեստինյան ՀԱՄԱՍ և Ֆաթհ շարժումները հայտարարել են, որ սիոնիստներն ԱՄՆ-ի աջակցությամբ շարունակում են պաղեստինցիների դեմ իրենց ոճրագործությունները:
(last modified 2026-04-29T03:01:52+00:00 )
Հունիս 03, 2018 08:17 Asia/Tehran

Պաղեստինյան ՀԱՄԱՍ և Ֆաթհ շարժումները հայտարարել են, որ սիոնիստներն ԱՄՆ-ի աջակցությամբ շարունակում են պաղեստինցիների դեմ իրենց ոճրագործությունները:

Իրանի ռադիո-հեռուստատեսության լուրերի ծառայության հաղորդմամբ՝ ՀԱՄԱՍ-ի խոսնակ Ֆուզի Բարհումն ասել է.«Սիոնիստական ռեժիմի վարչապետ Բենիամին Նեթանյահուն, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և ՄԱԿ-ում ԱՄՆ ներկայացուցիչ Նիքի Հեյլին իրենց կատարած ոճրագործություններով սպառնալիք են ներկայացնում տարածաշրջանի և աշխարհի անվտանգության համար, ուստի պետք է դատվեն քրեական միջազգային ատյանում»:

Ֆաթհ շարժման խոսնակ Օսամե Ալ-Ղավասեմին քննադատել է Պաղեստինի ժողովրդին պաշտպանող բանաձևը վետոյի ենթարկելու ԱՄՆ քաղաքականությունը, այն որակելով ամոթալի, անբարո, միջազգային օրենքներին հակասող , նաև Սիոնիստական ռեժիմին պաշտպանող քայլ»:

Ֆաթհ շարժման խոսնակն աշխարհի երկրներին պահանջել է դիմագրավել Պաղեստինի ժողովրդի դեմ ԱՄՆ-ի և Սիոնիստական ռեժիմի ոտձնգություններին: