Սիրիայում ԱՄՆ-ի կոալիցիայի օդային հարվածի հետևանքով խաղաղ բնակիչներ են զոհվել
https://parstoday.ir/hy/news/west_asia-i93236-Սիրիայում_ԱՄՆ_ի_կոալիցիայի_օդային_հարվածի_հետևանքով_խաղաղ_բնակիչներ_են_զոհվել
Սիրիայի հարավային Հասեկե նահանգի Ջազա բնակավայրի ուղղությամբ Միացյալ Նահանգների գլխավորած միջազգային կոալիցիայի իրականացրած օդային հարվածի հետևանքով զոհվել է 10 խաղաղ բնակիչ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունիս 05, 2018 14:19 Asia/Tehran
  • Սիրիայում ԱՄՆ-ի կոալիցիայի օդային հարվածի հետևանքով խաղաղ բնակիչներ են զոհվել

Սիրիայի հարավային Հասեկե նահանգի Ջազա բնակավայրի ուղղությամբ Միացյալ Նահանգների գլխավորած միջազգային կոալիցիայի իրականացրած օդային հարվածի հետևանքով զոհվել է 10 խաղաղ բնակիչ:

Հարձակումը տեղի է ունեցել Հասեկե նահանգի Ջազա բնակավայրի ուղղությամբ: Նշվում է, որ զոհերի թվում կան կանայք և երեխաներ: Այդ մասին հայտնել է SANA լրատվական գործակալությունը:

Ավելի վաղ, Սիրիայի մարդու իրավունքների դիտորդ կազմակեպությունը հաղորդել էր, որ 2014-ից մինչև 2018 թվականն ընկած ժամանակահատվածում Սիրիայում կոալիցիայի իրականացրած օդային հարվածների հետևանքով  զոհվել է 3230խաղաղ բնակիչ, այդ թվում՝ 800 երեխա:

Սիրիայի արտաքին գործերի նախարարությունը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին և Անվտանգության խորհրդին  հղած նամակներում բազմիցս հայտարարել է, որ Սիրիայում ԱՄՆ-ի գլխավորած կոալիցիոն ուժերի հարձակումները պատերազմական հանցագործություններ են: