Թուրքիան արգելել է հարյուրավոր սիրիացի փախստականների վերադարձը
https://parstoday.ir/hy/news/west_asia-i93538-Թուրքիան_արգելել_է_հարյուրավոր_սիրիացի_փախստականների_վերադարձը
Թուրքիան արգելել է հարյուրավոր սիրիացի փախստականների վերադարձը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունիս 09, 2018 14:44 Asia/Tehran
  • Թուրքիան արգելել է հարյուրավոր սիրիացի փախստականների վերադարձը

Թուրքիան արգելել է հարյուրավոր սիրիացի փախստականների վերադարձը:

ԻՌՆԱ գործակալությունը հաղորդել է, որ Թուրքիայի կառավարությունը թույլ չի տալիս հարյուրավոր սիրիացի ընտանիքների վերադառնալ Սիրիայի բանակի կողմից  ազատագրված տարածքներ:

Սիրիայի «Ալ-Ախբարիա» հեռուստաընկերությունը հաղորդել է. «Թուրքիայի կառավարությունը միայն այն փախստականներին է թույլ տալիս վերադառնալ, որոնք իր կողմից գրավված տարածքներ են մեկնելու»:

Թուրքիայի խորհրդարանում «Գազետա» ազգային օրաթերթի պատգամավոր՝ Ահմեդ Յաֆուզը Սիրիայի «Ալ-Ախբարիա» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասել է. «Թուրքիայի կառավարությունը ճնշում է սիրիացի փախստականներին»:

Ֆեթրի տոնին ընդառաջ Սիրիայի և Թուրքիայի սահմաններում մեծ թվով փախստականներ են հավաքվել, որոնք ցանկանում են հայրենիք վերադառնալ: