«Սիրիայում իրանցի խորհրդականների ներկայությունն օրինական է».Ասադ
Բաշար Ասադն ասել է.«Սիրիայում իրանցի խորհրդականները ներկա են Դամասկոսի ցանկությամբ, իսկ ամերիկացի ու բրիտանական ուժերի ներկայությունը համարվում է անօրինական քայլ և նույնիսկ ՝ ռազմական ոտնձգություն»:
Mail on Sunday օրաթերթին տված մասնավոր հարցազրույցում, Սիրիայի նախագահն ավելացրել է.«Սիրիայում ԱՄՆ-ի և Բրիտանիայի ներկայությունը համարվում է մեր երկրի ինքինշխանության նկատմամբ ոտնձգություն»:
«Վերջին օրերին Սիրիայի բանակը գրոհել է արևելյան շրջաններում ԻԼԻՊ-ի դիրքերի դեմ ՝ հաղթելով նրանց: Այդ նույն ժամանակահատվածում, ամերիկացիների հարձակվեցին մեր երկրի վրա: Մենք Սիրիայում պայքարում ենք Բրիտանիայի, Ֆրանսիայի և ԱՄՆ-ի ստեղծած ահաբեկիչների դեմ: Պատերազմում մենք ունենք Սիրիայի ժողովրդի հովանավորւմը և դա է մեր հաղթանակի գաղտնիքը».-ասել է Բաշար Ասադը:
Անդրադառնալով Դումայում վերջերս իրականացված Արևմուտքի հայտարարություններին, Սիրիայի նախագահն ասել է.«Բրիտանիան, Ֆրանսիան և ԱՄՆ-ը կազմակերպել են Դումայում քիմիական հարձակումը և այդ հարցում ստել են միջազգային հանրությանը»:
Սիրիական ճգնաժամը սկսվել է 2011 թվականին ՝ Սիոնիստական ռեժիմի օգտին տարածաշրջանի բալանսը խախտելու նպատակով, Արաբիայի, ԱՄՆ-ի և նրանց դաշնակիցներ ՝ Բրիտանիայի և Ֆրանսիայի կողմից հովանավորվող ահաբեկիչների ծավալուն հարձակումներով: