Սիոնիստական ռեժիմը սարսափում է պաղեստինցիների ամենապարզ պայքարի միջոցներից
https://parstoday.ir/hy/news/west_asia-i93788-Սիոնիստական_ռեժիմը_սարսափում_է_պաղեստինցիների_ամենապարզ_պայքարի_միջոցներից
Պաղեստինցիների կողմից վաղվող օդապարիկների օդ բաց թողնելու դեմ պայքարում ձախողելուց հետո, Սիոնիստական ռեժիմի պատերազմի նախարար Ավիգդոր Լիբերմանը սահմանափակել է բժշկական նպատակով կիրառվող հելիում գազի մուտքը Գազայի հատված:
(last modified 2026-04-29T03:01:52+00:00 )
Հունիս 13, 2018 08:02 Asia/Tehran
  • Սիոնիստական ռեժիմը սարսափում է պաղեստինցիների ամենապարզ պայքարի միջոցներից

Պաղեստինցիների կողմից վաղվող օդապարիկների օդ բաց թողնելու դեմ պայքարում ձախողելուց հետո, Սիոնիստական ռեժիմի պատերազմի նախարար Ավիգդոր Լիբերմանը սահմանափակել է բժշկական նպատակով կիրառվող հելիում գազի մուտքը Գազայի հատված:

ԻՌՆԱ գործակալության չորեքշաբթի օրվա հաղորդմամբ՝ սիոնիստական շրջանակների խոստովանությամբ, հրածին օդապարուկների հարցը լուրտ խնդիր է դարձել Իսրայելի ռեժիմի բանակի համար, քանի որ իսրայելական ինքնաթիռներին հաջողվել է միայն մի քանի օդապարուկ խեցել:

Մարտի 30-ից Գազայի հատվածի սահմանամերձ գոտում «Վերադարձի իրավունքը» երթի մեկնարկից ի վեր, դեպի օկուպացված տարածքներ վառվող օդապարուկների ուղարկելը դարձել է պաղեստինցիների դիմադրության ու պայքարի մեթոդներից մեկը: Առ այսօր այս մեթոդով պաղեստինցիները մեծ վնասներ են պատճառել սիոնիստ բռնազավթիչներին: