Սիոնիստական ռեժիմը կրկին խախտել է Լիբանանի օդային տարածքը
Սիոնիստական ռեժիմի կործանիչները կրկին անգամ խախտել են Լիբանանի օդային տարածքը:
Հղում անելով «Ալյոմ Ալսաբեը» գործակալությանը, «Մեհր» գործակալությունը հաղորդել է.«Չորեքշաբթի օրը Իսրայելի ռեժիմի կործանիչները մի քանի չվերթ են իրականացրել Լիբանանի Շեբայի տարածքում, ինչպես նաև Ալաղրուբի, Ալնաբաթիայի և Ալթեֆահի գյուղերում:
Չնայած Լիբանանի պետայրերի բողոքներին, Սիոնիստական ռեժիմը բազմիցս խախտել է այդ երկրի օդային տարածքը:
2006 թվականին Լիբանանի դեմ Իսրայելի 33-օրյա պետերազմի ավարտից հետո ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի թիվ 1701 բանաձևը, Սիոնիստական ռեժիմին զերծ է պահում Լիբանանի դեմ թշնամական քայլերից, սակայն ռեժիմն անտեսելով այդ բանաձևը, մշտապես խախտել է այդ երկրի ցամաքային, օդային ու ծովային տարածքները:
Դա այն դեպքում, երբ Լիբանանի և օկուպացված Պաղեստինի սահմանային գոտում տեղկայված են ՄԱԿ-ի խաղաղապահ ուժերը: