Բաղդադում անցկացվել է Իրան, ՌԴ, Իրաք, Սիրիա անվտանգության գործակցության նիստը
https://parstoday.ir/hy/news/west_asia-i93870-Բաղդադում_անցկացվել_է_Իրան_ՌԴ_Իրաք_Սիրիա_անվտանգության_գործակցության_նիստը
Չորեքշաբթի օրը Բաղդադում անցկացվել է Իրան, ՌԴ, Իրաք, Սիրիա անվտանգության գործակցության նիստը: Նիստին, որ մասնակցում էին նշված երկրների ռազմական ոլորտի պաշտոնատարները, համադրումներ են արվել ԻԼԻՊ ահաբեկչական խմբի դեմ պայքարի խնդրի շուրջ:
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Հունիս 14, 2018 11:31 Asia/Tehran
  • Բաղդադում անցկացվել է Իրան, ՌԴ, Իրաք, Սիրիա անվտանգության գործակցության նիստը

Չորեքշաբթի օրը Բաղդադում անցկացվել է Իրան, ՌԴ, Իրաք, Սիրիա անվտանգության գործակցության նիստը: Նիստին, որ մասնակցում էին նշված երկրների ռազմական ոլորտի պաշտոնատարները, համադրումներ են արվել ԻԼԻՊ ահաբեկչական խմբի դեմ պայքարի խնդրի շուրջ:

Ահաբեկչական խմբերի վերջին տեղաշարժերի մասին լուրերի փոխանակումը, ԻԼԻՊ-ի և այլ ահաբեկչական խմբերի դեմ պայքարի շարունակման ու հզորացման ընդգծումը Բաղդադում կայացած քառակողմ նիստի կարևորագույն առանցքներից էին:

Քառակողմ համագործակցության գործողությունների Բաղդադում գտնվող կենտրոնում անցկացված նիստի ընթացքում, Իրանի ռազմական կցորդը հավաստել է.«Ներկա դրությամբ հակաահաբեկչական պայքարի նոր փուլ է սկսվել»:

2015թ. ԻԼԻՊ-ի և այլ ահաբեկչական խմբերի դեմ պայքարի մեջ ռազմական  համագործակցության հզորացման ելքերը քննարկելու նպատակով Բաղդադում ստեղծվել է քառակողմ համագործակցության կենտրոն: