Իսրայելի «Քիսոֆիմ» քաղաքավանի մերձակայքում հրդեհն անվերահսկելի է դարձել. «Հաարեց»
Իսրայելի ռեժիմի ԶԼՄ-ները տեղեկացրել են զավթված տարածքներում Սիոնիստական ռեժիմի բանակի ռազմաբազայի մերձակայքում գտնվող «Քիսոֆիմ», «Բեաիրի» և «Նայյեր Ամ» քաղաքավանների մերձակայքում վառվող օդապարիկների պատճառով բռնկված հրդեհների մասին:
ԻԻՀ ռադիո-հեռուստատեսության լրատվական գործակալության հաղորդման համաձայն, սիոնիստական «Հաարեց» օրաթերթը գրել է. «Օդի բարձր ջերմաստիճանն անվերահսկելի է դարձրել «Քիսոֆիմ» քաղաքավանի մերձակայքում բռնկված հրդեհը»:
Մարտի 30-ին՝ Գազայի հատվածի սահմանային գոտում երիթները սկսվելուց հետո զավթված տարածքների ուղղությամբ վառվող օդապարիկների արձակումը պաղեստինցիների պայքարի ու դիմադրության մեթոդներից է դարձել:
Իսրայելյան ԶԼՄ-ները նաև տեղեկացրել են այն մասին, որ այդ ռեժիմի բանակի զորայինների կրակել են երկու պաղեստինցիների ուղղությամբ, ովքեր փորձել են անցնել Գազայի հատվածի սահմանին գտնվող արգելապատնեշից: