Իսրայելի «Քիսոֆիմ» քաղաքավանի մերձակայքում հրդեհն անվերահսկելի է դարձել. «Հաարեց»
https://parstoday.ir/hy/news/west_asia-i94074-Իսրայելի_Քիսոֆիմ_քաղաքավանի_մերձակայքում_հրդեհն_անվերահսկելի_է_դարձել._Հաարեց
Իսրայելի ռեժիմի ԶԼՄ-ները տեղեկացրել են զավթված տարածքներում Սիոնիստական ռեժիմի բանակի ռազմաբազայի մերձակայքում գտնվող «Քիսոֆիմ», «Բեաիրի» և «Նայյեր Ամ» քաղաքավանների մերձակայքում վառվող օդապարիկների պատճառով բռնկված հրդեհների մասին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունիս 17, 2018 03:00 Asia/Tehran
  • Իսրայելի «Քիսոֆիմ» քաղաքավանի մերձակայքում հրդեհն անվերահսկելի է դարձել. «Հաարեց»

Իսրայելի ռեժիմի ԶԼՄ-ները տեղեկացրել են զավթված տարածքներում Սիոնիստական ռեժիմի բանակի ռազմաբազայի մերձակայքում գտնվող «Քիսոֆիմ», «Բեաիրի» և «Նայյեր Ամ» քաղաքավանների մերձակայքում վառվող օդապարիկների պատճառով բռնկված հրդեհների մասին:

ԻԻՀ ռադիո-հեռուստատեսության լրատվական գործակալության հաղորդման համաձայն, սիոնիստական «Հաարեց» օրաթերթը գրել է. «Օդի բարձր ջերմաստիճանն անվերահսկելի է դարձրել «Քիսոֆիմ» քաղաքավանի մերձակայքում բռնկված հրդեհը»:

Մարտի 30-ին՝ Գազայի հատվածի սահմանային գոտում երիթները սկսվելուց հետո զավթված տարածքների ուղղությամբ վառվող օդապարիկների արձակումը պաղեստինցիների պայքարի ու դիմադրության մեթոդներից է դարձել:

Իսրայելյան ԶԼՄ-ները նաև տեղեկացրել են այն մասին, որ այդ ռեժիմի բանակի զորայինների կրակել են երկու պաղեստինցիների ուղղությամբ, ովքեր փորձել են անցնել Գազայի հատվածի սահմանին գտնվող արգելապատնեշից: