Իրաքի հյուսիսում Թուրքիայի ուժերի գործողությունները շարունակվում են
Թուրքիայում լույս տեսնող «Միլլիեթ» թերթը տեղեկացրել է, որ Թուրքիայի ռազմական ստորաբաժանումները տեղակայվել են Իրաքի հյուսիսում:
Ըստ թերթի՝ Իրաքի հյուսիսում PKK-ի դիրքերի դեմ Թուրքիայի օդային ու հրետանային հարձակումները շարունակվելու հետ զուգընթաց՝ ռազմական նոր ստորաբաժանումներ են տեղակայվում Իրաքի հյուսիսում:
Թուրքիայի բանակը հայտարարել է. «Թուրքիայի զորքերը 35 կիլոմետր խորացել են Իրաքի տարածքում»:
Թուրքիայի բանակի գլխավոր շտաբը երեկ հայտարարել է.«Այս երկրի կործանիչները շարունակելով իրենց հարձակումները Թուրքիայի Քրդստանի աշխատավորական կուսակցության(PKK) դիրքերի դեմ, ոչնչացրել են Իրաքի Ղանդիլի բարձունքներում գտնվող այդ խմբին պատկանող մի քանի զինապահեստներ ու բազաներ:
Ի դեպ Թուրքիայի բանակը շարունակում է 19 նոր անցակետեր կառուցել Իրաքի հյուսիսում:
Թուրքիան, Իրաքի ցանկությանը հակառակ, վերջին տարիների ընթացքում Քրդստանի աշխատավորկան կուսակցության(PKK) անդամներին հալածելու պատրվակով բազմիցս ագրեսիա է իրականացրել Իրաքի դեմ: