Թուրքիան 30 հատ F35 տեսակի ինքնաթիռ է ստանալու ԱՄՆ-ից
https://parstoday.ir/hy/news/west_asia-i94208-Թուրքիան_30_հատ_f35_տեսակի_ինքնաթիռ_է_ստանալու_ԱՄՆ_ից
Թուրքական աղբյուրները հաղորդել են, որ մոտ ապագայում ԱՄՆ-ը 30 հատ F35 տեսակի ինքնաթիռ է հանձնելու Թուրքիային, որոնք գնվել են այդ երկրի օդուժի կողմից:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունիս 18, 2018 13:46 Asia/Tehran
  • Թուրքիան 30 հատ F35 տեսակի ինքնաթիռ է ստանալու ԱՄՆ-ից

Թուրքական աղբյուրները հաղորդել են, որ մոտ ապագայում ԱՄՆ-ը 30 հատ F35 տեսակի ինքնաթիռ է հանձնելու Թուրքիային, որոնք գնվել են այդ երկրի օդուժի կողմից:

Թուրքական Սաբահ օրաթերթը գրել է, որ Թուրքիայի ռազմաօդային ուժերի հրամանատարությունը նավատորմը կործանիչների նոր սերնդով օժտելու համար 1999թ. 100 հատ F35 տեսակի կործանիչի գնման ծրագիր է սկսել և մինչ օրս գնել է 30 կործանիչներ:

Առաջին F35 տեսակի ինքնաթիռը հունիսի 21-ին Տեխասում կհանձնվի Թուրքիայի ռազմական պաշտոնատարներին:

Թուրքիայի պաշտպանության նախարար Նուրեդդին Ջանիքլին օրեր առաջ հայտարարել էր, որ Անկարան կատարել է իր բոլոր հանձնառություններն այդ կործանիչներն ստանալու համար:

F35 տեսակի ինքնաթիռների Թուրքիայի հանձնելու մասին  Նուրեդդին Ջանիքլին ասել է. «Անկարան այդ կործանիչներն ստանալու համար մինչ օրս ավելի քան 800 միլիոն դոլար է վճարել և ընդհանուր վճարելու է 11 միլիարդ դոլար»: