Թուրքիան ԱՄՆ-ից ապրանքների համար պատասխան մաքսատուրքեր է սահմանել
https://parstoday.ir/hy/news/west_asia-i94454-Թուրքիան_ԱՄՆ_ից_ապրանքների_համար_պատասխան_մաքսատուրքեր_է_սահմանել
Թուրքիայի կառավարությունը որոշում է կայացրել լրացուցիչ մաքսատուրքեր սահմանել ԱՄՆ-ից 22 անուն ապրանքների համար: Այդ մասին հայտարարել է երկրի էկոնոմիկայի նախարար Նիհաթ Զեյբեկչին, հաղորդում է ТАСС գործակալությունը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունիս 21, 2018 12:26 Asia/Tehran
  • Թուրքիան ԱՄՆ-ից ապրանքների համար պատասխան մաքսատուրքեր է սահմանել

Թուրքիայի կառավարությունը որոշում է կայացրել լրացուցիչ մաքսատուրքեր սահմանել ԱՄՆ-ից 22 անուն ապրանքների համար: Այդ մասին հայտարարել է երկրի էկոնոմիկայի նախարար Նիհաթ Զեյբեկչին, հաղորդում է ТАСС գործակալությունը:

 

«ԱՄՆ-ի սահմանած մաքսատուրքերի պատճառով Թուրքիայի լրացուցիչ ծանրաբեռնվածությունը կկազմի մոտ 260 միլիոն դոլար: Այդ կորուստները փոխհատուցելու համար մենք որոշել ենք հունիսի 21-ից 300 միլիոն դոլարի լրացուցիչ մաքսատուրքեր սահմանել ԱՄՆ-ից 22 անուն ապրանքների համար»,- ասել է նախարարը:

Նա նշել է, որ որոշումը, թե ինչ ապրանքներ կընդգրկվեն ցանկում, կառավարությունը կկայացնի առանձին:«Մենք ԱՄՆ ենք արտահանում 1,18 միլիարդ դոլարի պողպատ, ԱՄՆ-ից մեր ներկրումը կազմում է 1,3 միլիարդ դոլար: Մենք փորձել ենք խնդիրը կարգավորել բանակցությունների միջոցով, բայց առողջ երկխոսություն այդպես էլ չի ստացվել:

ԱՄՆ-ն աշխարհի հետ առևտրային պատերազմ է մղում»,- նշել է նախարարը:

 

Մայիսի վերջին հայտնի էր դարձել, որ Վաշինգտոնը հունիսի 1-ից Եվրոպայից, Կանադայից, Մեքսիկայից և այլ երկրներից ԱՄՆ ներկրվող պողպատի համար 25 տոկոսի չափով և ալյումինի համար 10 տոկոսի չափով մաքսատուրքեր է սահմանում:

tert.am