Սիոնիստական ռեժիմի դասալիք բանակայինների թիվն աճում է
Սիոնիստական ռեժիմի բանակի հատուկ քննիչն իր տարեկան զեկույցում նշել է, որ բանակայինների դասալքությունը դարձել է լուրջ խնդիր:
«Հաարեց» սիոնիստական օրաթերթի գրությամբ, Յիթսխակ Բրիկը մտահոգություն է հայտնել այդ կապակցությամբ, ավելացնելով.«Սիոնիստ բանակայինները հեռանում են հիմնականում տեխնոլոգիական կետերից: Դա անդառնալի վնասներ է պատճառում բանակի գիտական դիրքերին»:
Քննադատելով Իսրայելի բանակի սարքավորումների պահպանման ու վերաներոգման իրավիճակը, Բրիկն ասել է.«Բանակի խոշոր զորակայաններում անցկացվող ռազմավարժանքների ժամանակ ոչ-ռազմական կապալառուների գործունեությունը, վկայում է ներկա ճգնաժամը կարգավորելու հարցում բանակի տկարության մասին»:
Սիոնիստական ռեժիմի բանակի գլխավոր քննիչը նաև մտահոգություն է հայտնել այն կապակցությամբ, որ բանակի նույնիսկ բարձր մակարդակներում հրամանատարները նվաստացուցիչ վերաբերմունք ունեն շարքային զինծառայողների հետ:
Սիոնիստական օրաթերթի գրությամբ, տարեկան 7000 զինծառայողներ դասալքում են , ինչը մտահոգում է բանակային հրամանատարներին: