Հարյուրավոր սիրիացի փախստականներ Լիբանանից հայրենիք են վերադարձել
https://parstoday.ir/hy/news/west_asia-i94948-Հարյուրավոր_սիրիացի_փախստականներ_Լիբանանից_հայրենիք_են_վերադարձել
Լիբանանի հանրային անվտանգության վարչությունը հայտարարել է .«Հինգշաբթի առավոտյան սկսվել է 400 սիրիացի փախստականների երկիր վերադրձի գործընթացը : Նրանք տեղափոխվելու են Սիրիայի Ֆելիթայի և արևտյան Ղալամունի շրջաններ»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունիս 28, 2018 07:14 Asia/Tehran
  • Հարյուրավոր սիրիացի փախստականներ Լիբանանից հայրենիք են վերադարձել

Լիբանանի հանրային անվտանգության վարչությունը հայտարարել է .«Հինգշաբթի առավոտյան սկսվել է 400 սիրիացի փախստականների երկիր վերադրձի գործընթացը : Նրանք տեղափոխվելու են Սիրիայի Ֆելիթայի և արևտյան Ղալամունի շրջաններ»:

«Ֆարս» գործակալության հաղորդման համաձայն, «Սպուտինկ» գործակալությանը տված հարցազրույցում Լիբանանի հյուսիս-արևելյան Արասալ սահմանային քաղաքապետ Բասել Ալ-Հոջայրին ասել է .«Երեք հազար հոգի գրանցվել են՝ Սիրիա վերադառնալու համար: Ըստ կայացած համաձայնության, նրանցից 400-ը հինգշաբթի օրը Սիրիա են վերդառնալու»:

«Սիրիայի կառավարության համաներման մեջ ընդգրկվում են սիրիացիներ: Արասալում բնակվող շուրջ 50 հազար սիրիացիներ աստիճանաբար փոխադրվելու են հարավային Ղալամուն շրջան»-հավաստիացրել է Ալ-Հոջայրին:

ԻԼԻՊ ահաբեկչական ու թաքֆիրական խմբից Սիրիայի տարածքների ազատագրմանը զուգընթաց, Լիբանանի նախագահը և այլ քաղաքական գործիչներ , ցանկացել են, որ սիրիացի փախստականներն իրենց  երկիր վերադառնան: