Սիոնիստական ռեժիմից պահանջվել է դադարեցնել պաղեստինցիների դեմ ոճրագործությունները
https://parstoday.ir/hy/news/west_asia-i94958-Սիոնիստական_ռեժիմից_պահանջվել_է_դադարեցնել_պաղեստինցիների_դեմ_ոճրագործությունները
Մարոկկոյում կայացած կոնֆերանսում մի խումբ միջազգային պատասխանատուներ միջազգային հանրությանը կոչ են արել ճնշում գործադրել Սիոնիստական ռեժիմի նկատմամբ քաղաքատիպ ավանների կառուցումը և պաղեստինցիների հանդեպ ոճրագործությունները դադարեցնելու համար: Այս մասին հաղորդել է ԻՌՆԱ լրատվական գործակալությունը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունիս 28, 2018 13:08 Asia/Tehran
  • Սիոնիստական ռեժիմից պահանջվել է դադարեցնել պաղեստինցիների դեմ ոճրագործությունները

Մարոկկոյում կայացած կոնֆերանսում մի խումբ միջազգային պատասխանատուներ միջազգային հանրությանը կոչ են արել ճնշում գործադրել Սիոնիստական ռեժիմի նկատմամբ քաղաքատիպ ավանների կառուցումը և պաղեստինցիների հանդեպ ոճրագործությունները դադարեցնելու համար: Այս մասին հաղորդել է ԻՌՆԱ լրատվական գործակալությունը:

Մարոկկոյի մայրաքաղաք Ռաբաթում Ղոդսի հարցով կայացած կոնֆերանսում ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի քաղաքական հարցերով տեղակալ Միրոսլավ Ջինկան հայտարարել է.«Հորդանան գետի արևմտյան ափին, ներառյալ Ղոդսում Սիոնիստական ռեժիմի կողմից քաղաքատիպ ավանների կառուցան շարունակումը խոչընդոտում  է խաղաղության հաստատմանը  և դեմ է ՄԱԿ-ի բանաձևերին ու միջազգային օրենքներին, ուստի պետք է կանխել այն»:

Կոնֆերանսում ՄԱԿ-ի պատասխանատուները հայտարարել են, որ Ղոդսում տիրող վիճակը մտահոգիչ է ,քանզի այդ քաղաքը ոչ  միայն Պաղեստինի, այլ ողջ Միջին Արևելքի ու աշխարհի  համար մեծ խորհրդանիշ է համարվում:

Արաբական պետությունների լիգայի Պաղեստինյան բաժնի ղեկավար Սաիդ Աբու Ալին ասել է.«ԱՄՆ-ի դեսպանատունը Թել Ավիվից Ղոդս տեղափոխումը միջազգային օրենքների բացահայտ խախտում է նշանակում և սպառնալիք՝ համաշխարհային կարգի դեմ»: