Սիոնիստական ռեժիմը միջազգային անվտանգության համար սպառնալիք է
https://parstoday.ir/hy/news/west_asia-i94987-Սիոնիստական_ռեժիմը_միջազգային_անվտանգության_համար_սպառնալիք_է
Իրանի զինված ուժերի պաշտպանության և աջակցության նախարարը, անդրադառնալով Իրանի քրդական Սարդաշ քաղաքի քիմիական հարձակումների տարելիցն, ընդգծել է, որ Սիոնիստական ռեժիմն իր արգելված զենքերի պահեստներով սպառնում է միջազգային անվտանգությունը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունիս 29, 2018 12:14 Asia/Tehran
  • Սիոնիստական ռեժիմը միջազգային անվտանգության համար սպառնալիք է

Իրանի զինված ուժերի պաշտպանության և աջակցության նախարարը, անդրադառնալով Իրանի քրդական Սարդաշ քաղաքի քիմիական հարձակումների տարելիցն, ընդգծել է, որ Սիոնիստական ռեժիմն իր արգելված զենքերի պահեստներով սպառնում է միջազգային անվտանգությունը:

1987 թ. հունիսի 28-ին Իրաքի բաասական ռեժիմը ռմբակոծեց Իրանի Սարդաշտ քաղաքը, որի հետևանքով զոհվեգ 119 աղաղ բնակիչ և ավելի քան ութ հազար մարդ վիրավորվեց:

Ուրբաթ օրը Գեներալ Ամիր Հաթամին, անդրադառնալով այն հարցին, որ տարածաշրջանային խաղաղության  և անվտանգության ամենամեծ սպառնալիքը հանդիսացող Սիոնիստական ռեժիմը  թույլ չի տալիս, որ ստուգումներ անցկացվեն և ոչնչացվեն այդ ռեժիմի քիմիական զենքերը, զգուշացրել է քիմիական ահաբեկչության ձեւավորման մասին Արեւմտյան Ասիայի տարածաշրջանում:

Բրիգադային գեներալ Ամիր Հաթամին հայտարարել է. «Ամերիկան խախտում է միջազգային օրենքներն ու նորմերը և անտեսում է Անվտանգության խորհուրդը  և Քիմիական զենքի արգելման կազմակերպությունը: ԱՄՆ-ը քիմիական զենքի օգտագործման պատրվակով Սիրիայի կառավարության ենթակառուցվածքի դեմ ռազմական գործողություններ է իրականացրել և այդ քայլով  սպառնում է Արևմտյան Ասիայի տարածաշրջանի անվտանգությունը: 

Գեներալ Ամիր Հաթամին հավելել է. «Միացյալ Նահանգները  միջազգային կոնվենցիային տված իր խոստումը դրժելով չի ոչնչացրել իր քիմիական զենքի պահեստները  և իր պարտավորությունները չկատարելով հանգեցրել է այն մտավախություններին, որ այդ զենքերը մատչելի կլինեն ահաբեկչական, հատկապես ԻԼԻՊ և Մոնաֆեղին խմբերին»: