Թել Ավիվի բնակիչները բողոքում են կենսաթոշակային օրենքի դեմ
https://parstoday.ir/hy/news/west_asia-i95014-Թել_Ավիվի_բնակիչները_բողոքում_են_կենսաթոշակային_օրենքի_դեմ
Թել Ավիվի բնակիչները հավաքվելով Սիոնիստական ռեժիմի վարչապետ Բենիամին Նեթանյահուի գրասենյակի մոտակայքում, բողոքել են Իսրայելի կենսաթոշակային օրենքի դեմ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունիս 30, 2018 07:40 Asia/Tehran
  • Թել Ավիվի բնակիչները բողոքում են կենսաթոշակային օրենքի դեմ

Թել Ավիվի բնակիչները հավաքվելով Սիոնիստական ռեժիմի վարչապետ Բենիամին Նեթանյահուի գրասենյակի մոտակայքում, բողոքել են Իսրայելի կենսաթոշակային օրենքի դեմ:

ԻՍՆԱ-ի հաղորդման համաձայն՝  Սիոնիստական ռեժիմի հեռուստատեսության 7-րդ ալիքիը ուրբաթ օրը հաղորդել է, որ Թել Ավիվում բողոքարարները փակել են Նեթանյահուի նստավայրի շրջակայքում գտնվող փողոցները և սիոնիստական զորքերը տեղակայվել են տարածքում:

Մի շարք հասարակական կազմակերպություններ բողոքի ակցիա են կազմակերպել թոշակների բարձրացման համար,և  ցուցարարները փակել են վարչապետի նստավայրի շրջակայքը: Ղոդսում և  Հայֆայում ևս ցույցեր են կազմակերպվել:

Սիոնիստական խորհրդարանը (Քնեսեթ) չի համաձայնվել որոշ դեպքերում կենսաթոշակային ավելացման օրենքի հետ, ինչը հանգեցրել է գրավյալ տարածքների բնակիչների բողոքին:

Ավելի վաղ Թել Ավիվում հազարավոր բնակիչներ բողոքել էին Բենիամին Նեթանյահուի և նրա ընտանիքի կոռուպցիայի դեմ: