Թել Ավիվի բնակիչները բողոքում են կենսաթոշակային օրենքի դեմ
Թել Ավիվի բնակիչները հավաքվելով Սիոնիստական ռեժիմի վարչապետ Բենիամին Նեթանյահուի գրասենյակի մոտակայքում, բողոքել են Իսրայելի կենսաթոշակային օրենքի դեմ:
ԻՍՆԱ-ի հաղորդման համաձայն՝ Սիոնիստական ռեժիմի հեռուստատեսության 7-րդ ալիքիը ուրբաթ օրը հաղորդել է, որ Թել Ավիվում բողոքարարները փակել են Նեթանյահուի նստավայրի շրջակայքում գտնվող փողոցները և սիոնիստական զորքերը տեղակայվել են տարածքում:
Մի շարք հասարակական կազմակերպություններ բողոքի ակցիա են կազմակերպել թոշակների բարձրացման համար,և ցուցարարները փակել են վարչապետի նստավայրի շրջակայքը: Ղոդսում և Հայֆայում ևս ցույցեր են կազմակերպվել:
Սիոնիստական խորհրդարանը (Քնեսեթ) չի համաձայնվել որոշ դեպքերում կենսաթոշակային ավելացման օրենքի հետ, ինչը հանգեցրել է գրավյալ տարածքների բնակիչների բողոքին:
Ավելի վաղ Թել Ավիվում հազարավոր բնակիչներ բողոքել էին Բենիամին Նեթանյահուի և նրա ընտանիքի կոռուպցիայի դեմ: