Բողոքի ցույցեր Բահրեյնում սիոնիստական պատվիրակության դեմ
https://parstoday.ir/hy/news/west_asia-i95039-Բողոքի_ցույցեր_Բահրեյնում_սիոնիստական_պատվիրակության_դեմ
Բահրեյնի «14 Փետրվարի» հեղափոխական երիտասարդական կոալիցիան կոչ է արել ժողովրդին բողոքի ցույց անցկացնել այդ երկրում «Իսրայելական պատվիրակության Մանամայում ներկայության և Սիոնիստական ռեժիմի հետ հարաբերությունների կարգավորման դեմ»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունիս 30, 2018 15:16 Asia/Tehran
  • Բողոքի ցույցեր Բահրեյնում սիոնիստական պատվիրակության դեմ

Բահրեյնի «14 Փետրվարի» հեղափոխական երիտասարդական կոալիցիան կոչ է արել ժողովրդին բողոքի ցույց անցկացնել այդ երկրում «Իսրայելական պատվիրակության Մանամայում ներկայության և Սիոնիստական ռեժիմի հետ հարաբերությունների կարգավորման դեմ»:

Ալ-Լոլո ինտերնետային կայքի հաղորդման համաձայն՝ Բահրեյնի «14 Փետրվարի» հեղափոխական երիտասարդական կոալիցիան ուրբաթ օրը քննադատել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի նիստին Սիոնիստական ռեժիմի պատվիրակության ներկայությունը Մանամայում և հայտարարել է, որ Բահրեյնի իշխանության ջանքերն Իսրայելի ռեժիմի հետ կապերի կարգավորման համար անտեսում է Պաղեստինի տեսլականն ու Ղոդսի ազատագրման նպատակները:

Չնայած Բահրեյնում ժողովրդի և  հաստատությունների հակառակությանը, ՅՈՒՆԵՍԿՕ-ի 42-րդ նիստը սկսվեց հունիսի 24-ին Մանամայում և կշարունակվի մինչև հուլիսի 4-ը: Նիստին մասնակցում է նաև  սիոնիստական ռեժիմի պատվիրակությունը:

Սա առաջին անգամն է, որ Մանաման հաղորդել է Բահրեյնի տարածքում Իսրայելի պատվիրակության ներկայության մասին: