Սիրիայում Իրանի ներկայությունն ուղղված է ահաբեկիչների դեմ պայքարին. Բոգդանով
https://parstoday.ir/hy/news/west_asia-i95047-Սիրիայում_Իրանի_ներկայությունն_ուղղված_է_ահաբեկիչների_դեմ_պայքարին._Բոգդանով
Միջին Արևելքի հարցերով Ռուսաստանի նախագահի ներկայացուցիչն ու ԱԳ փոխնախարարը շաբաթ օրը հայտարարել է. «Իրանցի խորհրդականները Սիրիայի կառավարության խնդրանքով են ներկա այդ երկրում»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունիս 30, 2018 20:56 Asia/Tehran
  • Սիրիայում Իրանի ներկայությունն ուղղված է ահաբեկիչների դեմ պայքարին. Բոգդանով

Միջին Արևելքի հարցերով Ռուսաստանի նախագահի ներկայացուցիչն ու ԱԳ փոխնախարարը շաբաթ օրը հայտարարել է. «Իրանցի խորհրդականները Սիրիայի կառավարության խնդրանքով են ներկա այդ երկրում»:

ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն, Միխայիլ Բոգդանովը Սիոնիստական ռեժիմի «Քան» հեռուստակայանին տված հարցազրույցում ընդգծել է. «Իրանցի խորհրդականները Սիրիային աջակցում են ահաբեկիչների դեմ պայքարում»:

Բոգդանովը Սիրիայում իրանցի խորհրդականների քանակը չափազանց չնչին համարելով, հավելել է. «Իրանը ռազմական ուժ չունի Սիրիայում»:

Սիրիայում ճգնաժամը սկսվեց 2011 թվականին Արաբիայի, ԱՄՆ-ի ու նրանց դաշնակիցների հովանավորությունը վայելող ահաբեկչական խմբերի լայնամասշտաբ հարձակմամբ՝ նպատակ ունենալով տարածաշրջանում հավասարությունները փոխել հօգուտ Սիոնիստական ռեժիմի: Ի հետևումն դրա, Սիրիան Իրանին դիմում ներկայացնելով խնդրեց ահաբեկիչների դեմ պայքարում օժանդակություն ցուցաբերել Դամասկոսին: