Ձախողած հեղաշրջման գործով Թուրքիայում բերման են ենթարկվել տասնյակ զորայիններ
2016 թվականի հուլիս ամսվա ձախողած հեղաշրջման ժամանակ Գյուլենի խմբի հետ համագործակցության մեղադրանքով բերման են ենթարկվել տասնյակ զորայիններ:
«Անադոլու» լրատվական գործակալության հաղորդման համաձայն, Թուրքիայի տարբեր քաղաքներում իրականացվել է բանակի 68 սպաների կալանավորման գործողությունը, որի շրջանակներում Թուրքիայի ոստիկանության կողմից բերման է ենթարկվել 20 մարդ:
«Անադոլու»-ն հղում կատարելով Թուրքիայի գլխավոր դատախազության գրասենյակին կից աղբյուրների հաղորդել է, որ սպաները կապի մեջ են եղել Գյուլենի խմբի հետ:
2016 թվականի հուլիսի 15-ի ձախողած հեղաշրջումից հետո Թուրքիայի ոստիկանությունը կալանավորել է այդ երկրի տասնյակ հազարավոր ընդդիմադիրներ:
Ի դեպ, նախագահ Ռեջեբ Թայիբ Էրդողանի հրահանգով, երկրում արտակարգ դրություն է հաստատվել և հեղաշրջման գործով պետական ծառայությունից հեռացվել են շուրջ 150 հազար պաշտոնյաներ: