Վերադարձի իրավունք ցույցերի ընթացքում զոհված պաղեստինցիների թիվն ավելացել է
https://parstoday.ir/hy/news/west_asia-i95190-Վերադարձի_իրավունք_ցույցերի_ընթացքում_զոհված_պաղեստինցիների_թիվն_ավելացել_է
Հանդես գալով մի հաղորդագրությամբ Պաղեստինի առողջապահության նախարարությունը հայտարարել է. «2018թ. մարտի 30-ին վերադարձի իրավունք ցույցերի մեկնարկից առայսօր զոհվել են 144 պաղեստնցիներ և վիրավորվել են 15 հազար 501 ուրիշներ»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 04, 2018 12:31 Asia/Tehran
  • Վերադարձի իրավունք ցույցերի ընթացքում զոհված պաղեստինցիների թիվն ավելացել է

Հանդես գալով մի հաղորդագրությամբ Պաղեստինի առողջապահության նախարարությունը հայտարարել է. «2018թ. մարտի 30-ին վերադարձի իրավունք ցույցերի մեկնարկից առայսօր զոհվել են 144 պաղեստնցիներ և վիրավորվել են 15 հազար 501 ուրիշներ»:

Պաղեստինի առողջապահության նախարարության տեղեկատվական կենտրոնի փոխանցմամբ, չորեքշաբթի օրը առողջապահության նախարարությունը հայտարարել է.«Վերադարձի իրավունք ցույցերի ընթացքում սիոնիստ զորայինների գնդակից սպանված 144 պաղեստինցիներից 17-ը անչափահաս երեխաներ են և երկուսը կանայք: Սիոնիստական ռեժիմի զոհվածներից 9-ի դիակները դեռևս  չի հանձնվել իրենց ընտանիքներին»:

Պաղեստիանի առողջապահության նախարարությունը շեշտել է.«Ցույցերի ընթացքում 15 հազար 501 վիրավորներից 2525-ը երեխաներ են և 1158-ը կանայք»:

Մյուս կողմից Պաղեստինի իսլամական նվիրատվության նախարարությունը հայտարարել է. «Հունիս ամսին սիոնիստ օկուպանտները 88 հարձակում են իրականցրել Հորդանանի արևմտյան ափում գտնվող իսլամական սրբավայրերի հատկապես Ղոդսում Ալ-Աղսա մզկիթի և Ալ-Խալիլ քաղաքում Հայր Աբրահամի սրբավայր դամբարանի վրա:

Պաղեստինի իսլամական նվիրատվություն նախարարությունը հաղորդել է, որ անցած հունիս ամսին սիոնիստները 27 անգամ հարձակվել են Ալ-Աղսա մզկիթի վրա և Հայր Աբրահամի սրբավայր դամբարանում 45 անգամ թույլ չեն տվել ազան հնչեցնել: