Վերադարձի իրավունք ցույցերի ընթացքում զոհված պաղեստինցիների թիվն ավելացել է
Հանդես գալով մի հաղորդագրությամբ Պաղեստինի առողջապահության նախարարությունը հայտարարել է. «2018թ. մարտի 30-ին վերադարձի իրավունք ցույցերի մեկնարկից առայսօր զոհվել են 144 պաղեստնցիներ և վիրավորվել են 15 հազար 501 ուրիշներ»:
Պաղեստինի առողջապահության նախարարության տեղեկատվական կենտրոնի փոխանցմամբ, չորեքշաբթի օրը առողջապահության նախարարությունը հայտարարել է.«Վերադարձի իրավունք ցույցերի ընթացքում սիոնիստ զորայինների գնդակից սպանված 144 պաղեստինցիներից 17-ը անչափահաս երեխաներ են և երկուսը կանայք: Սիոնիստական ռեժիմի զոհվածներից 9-ի դիակները դեռևս չի հանձնվել իրենց ընտանիքներին»:
Պաղեստիանի առողջապահության նախարարությունը շեշտել է.«Ցույցերի ընթացքում 15 հազար 501 վիրավորներից 2525-ը երեխաներ են և 1158-ը կանայք»:
Մյուս կողմից Պաղեստինի իսլամական նվիրատվության նախարարությունը հայտարարել է. «Հունիս ամսին սիոնիստ օկուպանտները 88 հարձակում են իրականցրել Հորդանանի արևմտյան ափում գտնվող իսլամական սրբավայրերի հատկապես Ղոդսում Ալ-Աղսա մզկիթի և Ալ-Խալիլ քաղաքում Հայր Աբրահամի սրբավայր դամբարանի վրա:
Պաղեստինի իսլամական նվիրատվություն նախարարությունը հաղորդել է, որ անցած հունիս ամսին սիոնիստները 27 անգամ հարձակվել են Ալ-Աղսա մզկիթի վրա և Հայր Աբրահամի սրբավայր դամբարանում 45 անգամ թույլ չեն տվել ազան հնչեցնել: