ԱԽ-ն չկարողացավ Սիրիայի դեմ հաղորդագրությամբ հանդես գալ
ՄԱԿ-ի ԱԽ-ն Ռուսաստանի հակառակությամբ չկարողացավ հանդես գալ Սիրիայի հարավ-արևմուտքում տիրող իրավիճակի շուրջ հաղորդագրությամբ :
Իրանի ռադիո-հեռուստատեսության լրատվական գործակալության հաղորդման համաձայն, ԱԽ-ն հինգշաբթի օրը փակ դռների հետևում գումարված արտահերթ նիստում քննարկեց Սիրիայի հարավ-արևմուտքում տիրող իրավիճակը:
Սիրիայի հարավն ու հարավ-արևմուտքն ահաբեկիչներից մաքրելու Սիրիայի բանակի գործողությունը մտահոգել են այդ տարածքներում հաստատված ահաբեկչական խմբերին աջակցող արևմտյան երկրներին:
Սիրիայի հարավում ու հարավ-արևմուտքում ահաբեկիչների դեմ Սիրիայի բանակի գործողությունները սկսվել են հունիսի 22-ին և այս ընթացքում ազատագրվել ու մաքրվել են ավելի քան 50 ավաններ ու գյուղեր:
Սիրիայի բանակը հինգշաբթի օրը տեղեկացրեց Հորդանանի հետ այդ երկրի սահմանների վերահսկողությունն իր ձեռքն առնելուն ուղղված ռազմական գործողությունը:
ԱՄՆ-ն ու նրա դաշնակիցները խիստ մտահոգ են Սիրիայում ահաբեկիչների պարտությունից: