Սիրիայում անցումային գործընթացները պետք է ավարտվեն մինչև օգոստոս. Քերի
Մարտ 25, 2016 10:12 Asia/Tehran
Ռուսաստանն ու ԱՄՆ-ը պայմանավորվել են շարունակել Սիրիայում կրակի դադարեցման ռեժիմի ամրապնդմանն ուղղած համակարգումը, հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը Մոսկվայում ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերիի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ:
Քերին իր հերթին արձանագրել է, որ ԱՄՆ-ի ու Ռուսաստանի փոխգործակցության շնորհիվ հաջողվել է լրջորեն առաջ շարժվել սիրիական ճգնաժամի հաղթահարման գործում։ Նրա խոսքերով Սիրիայում քաղաքական անցման և սահմանադրության ստեղծման գործընթացները պետք է ավարտվեն մինչև օգոստոս:
armedia.am/
25/3/2016
Պիտակ