Էրդողանը պաշտոնական այցով մեկնել է Ադրբեջան
https://parstoday.ir/hy/news/west_asia-i95439-Էրդողանը_պաշտոնական_այցով_մեկնել_է_Ադրբեջան
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը պաշտոնական այցով մեկնել է Ադրբեջան, հայտնում է «Անադոլու» գործակալությունը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 10, 2018 12:08 Asia/Tehran
  • Էրդողանը պաշտոնական այցով մեկնել է Ադրբեջան

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը պաշտոնական այցով մեկնել է Ադրբեջան, հայտնում է «Անադոլու» գործակալությունը:

 

Սպասվում է, որ այցի ընթացքում կկայանան ոչ միայն Թուրքիայի և Ադրբեջանի նախագահներ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Իլհամ Ալիևի բանակցությունները, այլև հանդիպումներ կանցկացվեն պատվիրակությունների միջև, որոնց կմասնակցի կառավարության նոր կազմը:

Ադրբեջան այցի ավարտից հետո Թուրքիայի նախագահը կուղղվի ինքնահռչակ Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետություն:Ավելի վաղ հաղորդվել է, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը երկուշաբթի Անկարայում նախագահական պալատում մամուլի ասուլիսի ժամանակ ներկայացրել էկառավարության նոր կազմը:Երեկ՝ հուլիսի 9-ին, վերընտրված Ռեջեփ Թայիփ Էրդողանը պաշտոնապես ստանձնել է Թուրքիայի նախագահի պաշտոնը: Երդմնակալության արարողությունը կայացել է Թուրքիայի խորհրդարանում՝ կառավարության անդամների և պատգամավորների ներկայությամբ:

tert.am/