Եմենցիները բողոքի ցույց են անցկացրել Սաուդյան Արաբիայի դեմ
Եմենի ժողովուրդը բողոքի ցույց է անցկացրել այդ երկրի արևելյան հատվածում գտնվող է օդանավակայանը Սաուդյան Արաբիայի կողմից ռազմաբազայի վերածելու պլանի դեմ:
Սաուդյան Արաբիան մտադիր է Եմենի արևելյան շրջանում գտնվող Ալ-Ղայզայի օդանավակայանը վերածել մշտական ռազմաբազայի:
Բողոքողները պահանջել են Սաուդյան Արաբիայի կոալիցիայի ուժերից դուրս գալ Ալ-Մոհրա նահանգից և անցակետերը հանձնել երկրի կառավարության կառույցներին:
Ալ-Մուհրա նահանգի կենտրոն Ալ-Ղայզա քաղաքում ցույցերը սկսվել են 2018 թ.-ի հունիսին:
Սաուդյան Արաբիայի ուժերը 2017 թ.-ից ի վեր փակել են Ալ-Ղայզա քաղաքի միջազգային օդանավակայանը՝ այն դարձնելով ռազմական տարածք:
Սաուդյան Արաբիան՝ ԱՄՆ-ի և իր դաշնակից արևմտյան ու արաբական երկրների հովանավորությամբ 2015 թվականի մարտ ամսից ռազմական ոտնձգության և ցամաքային, օդային ու ծովային շրջափակման է ենթարկել Եմենը:
Եմենում Սաուդյան Արաբիայի ու նրա դաշնակիցների ռազմատենչության պատճառով զոհվել ու վիրավորվել են հազարավոր եմենցիներ: