Սիոնիստական ռեժիմի կործանիչները ռմբակոծել են Գազայի արևելյան հատվածը
https://parstoday.ir/hy/news/west_asia-i95631-Սիոնիստական_ռեժիմի_կործանիչները_ռմբակոծել_են_Գազայի_արևելյան_հատվածը
Չնայած հայտարաված հրադադարի ընթացքում Սիոնիստական ռեժիմի կործանիչները կիրակի առավոտյան ռմբակոծել են Գազայի արևելյան հատվածը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 15, 2018 09:14 Asia/Tehran
  • Սիոնիստական ռեժիմի կործանիչները ռմբակոծել են Գազայի արևելյան հատվածը

Չնայած հայտարաված հրադադարի ընթացքում Սիոնիստական ռեժիմի կործանիչները կիրակի առավոտյան ռմբակոծել են Գազայի արևելյան հատվածը:

ԻՍՆԱ-ի հաղորդման համաձայն՝  չնայած Պաղեստինյան իսլամական դիմադրության շարժումը (Համաս) հայտարարել էր որ միջազգային և տարածաշրջանային միջնորդության հետևանքով հարադադար էր հաստատվել Սիոնիստական ռեժիմի ուժերի  և պաղեստինյան դիմադրության խմբերի միջև, սակայն  Սիոնիստական ռեժիմի կործանիչները կիրակի առավոտյան հրթիռային հարձակումներ են իրականացրել Գազայի հատվածի վրա:

Հաղորդման համաձայն, իսրայելական լրտեսական ինքնաթիռները ռմբակոծել են Գազայի հատվածում Դիմադրության շարժման դիրքերը: 

Սիոնիստական ռեժիմի բանակի գլխավոր շտաբի պետ Գադի Իզանկոտը և վարչապետ Բենիամին Նեթանյահուն հրամանագիր են ստորագրել՝ շաբաթ օրը Գազայի դեմ հարձակումները և ռմբակոծությունները ավելացնելու համար:

Սիոնիստական ռեժիմի կործանիչները շաբաթ առավոտյան հրթիռային հարձակումներ են իրականացրել Գազայի հատվածի վրա:

Գազայի հատվածի դեմ Իսրայելի  վերջին հարձակումների ընթացքում զոհվել է 2 երեխա և վիրավորվել են ավելի քան 15 պաղեստինցիներ: