Հուլիս 23, 2018 12:32 Asia/Tehran
  • Սիրիայից փախել են «Սպիտակ գլխարկավորների» հետ կապված արաբական լրտեսակական գործակալները

Տեղեակ աղբյուրները հայտարարել են, որ «Սպիտակ գլխարկավորներ» կազմակերպությանը հարող գործոններին Սիրիայի հարավից բռնագրավյալ տարածքներ փախուստ պարտադրելու հարցում դերակատար է եղել ոչ միայն Սիոնիստական ռեժիմը, այլև Պարսիցծոցյան երկրների անվտանգության գործակալները:

Մեհր լրատվական գործակալության հաղորդման համաձայն, «Ալ-Մայադին» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում, տեղյակ աղբյուրները հայտարարել են, որ Սպիտակ գլխարկավորներից շուրջ 2200 հոգի Սաուդյան Արաբիայի, Էմիրությունների և Կատարի անվտանգության ուժեր են, որոնցից 800-ը կփոխադրվեն Ամերիկա, Կանադա և եվրոպական երկրներ:

Ահաբեկիչների ճիրաններից ազատագրված տարածքներում Սիրիայի բանակի կողմից հայտնաբերված փաստաթղթերի մեծ մասը վկայում են այն մասին, որ «Սպիտակ գլխարկավորներ»-ը հովանավորում են ահաբեկիչներին և ենթահող են ստեղծել Ալ-Նուսրայի ճակատ ահաբեկչական խմբավորման կողմից Սիրիայի խաղաղ բնակչության դեմ քիմիական զենքերի կիրառման համար:

Սիոնիստական ռեժիմի վարչապետ Բենիամին Նեթանյահուն ևս խոստովանել է այդ ռեժիմի մասնակցությունը Սիրիայից հարյուրավոր «Սպիտակ գլխարկավորներ»-ի փախուստը կազմակերպելու գործընթացում:

Պիտակ