Եմենի բանակ.«Սաուդյան ոտնձգիչ կոալիցիան անկարող է առաջանալ արևմտյան ափում»
https://parstoday.ir/hy/news/west_asia-i95984-Եմենի_բանակ._Սաուդյան_ոտնձգիչ_կոալիցիան_անկարող_է_առաջանալ_արևմտյան_ափում
Եմենի բանակի խոսնակը հերքել է արևմտյան ճակատում սաուդյան կոալիցիայի ոտնձգողական գործողության դադարեցումը և հայտարարել է, որ այդ կոալիցիան անկարող է առաջանալ այդ տարածաշրջանում:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 24, 2018 08:05 Asia/Tehran
  • Եմենի բանակ.«Սաուդյան ոտնձգիչ կոալիցիան անկարող է առաջանալ արևմտյան ափում»

Եմենի բանակի խոսնակը հերքել է արևմտյան ճակատում սաուդյան կոալիցիայի ոտնձգողական գործողության դադարեցումը և հայտարարել է, որ այդ կոալիցիան անկարող է առաջանալ այդ տարածաշրջանում:

Ֆարս գործակալության տեղեկացմամբ, Ալ-Ալամ գործակալությանը տված հարցազրույցում, Եմենի բանակի խոսնակ՝ Շարաֆ Լողմանը նշել է, որ սաուդցի վարձկանները Ալ-Դերիհմի և Ալ-Ֆազեի շրջանում շրջափակված են եմենցի ուժերի կողմից:

Շարաֆ Լողմանը արտասահմանյան ընկերություններին զգուշացրել է Էմիրություններում ու Սաուդյան Արաբիայում ներդրում կատարելու կապակցությամբ, ասելով, որ Եմենի հրթիռներն ու անօդաչու թռչող սարքերը կարող են թիրախ դարձնել այդ երկրների ցանկացած շրջանը:

Սանաայի դեմ ոտնձգիչների սպառնալիքները զավեշտական բնութագրելով, Լողմանը նշել է, որ սաուդյան-էմիրաթական կոալիցիան Ալ-Հոդայդա նահանգի Ալ-Թահթիյայի շրջանում պատերազմի սկսվելուց երեք շաբաթ անց, դեռ չեն հաջողել ներթափանցել այդ տարածք:

Հունիսի 13-ից, սաուդյան ոտնձգիչ կոալիցիան, լայնածավալ հարձակում է իրականացրել Ալ-Հոդայդա նավահանգիստը գրավելու համար: Այդ նավահանգիստը Եմեն մարդասիրական օգնությունների առաքման գլխավոր ճանապարհն է: