Սիոնիստական ռեժիմի հակահրթիռային համակարգի ձախողումը
Սիոնիստական ռեժիմի ԶԼՄ-ները հայտարարել են.«Իսրայելական «Մեղլա Դավուդ» հակահրթիռային նոր համակարգը առաջին փորձի ընթացքում չի կարողացել հետապնդել ու չեզոքացնել Սիրիայից արձակված «Թուշքա» հրթիռը»:
Սիոնիստական ռեժիմի 10-րդ ալիքը հայտարարել է, որ «Մեղլա Դավուդ» համակարգից արձակված երկու հրթիռները նույպես չեն հարվածել թիրախին: Սիոնիստական ռեժիմի այս լրատվական գործակալությունը յուրաքանչյուր հրթիռի արձակման ծախսը 1 մլն, դոլար է հաշվարկել:
Սիոնիստական ռեժիմի 10-րդ ալիքը հայտարարել է.« «Մեղլաա Դավուդ» համակարգից արձակված հրթիռներից մեկը պայթել է «Օկուպացվախ Գոլանի» երկնքում և երկրորդ հրթիռը նույնպես չի հարվածել թիրախին և Օդուժի պաշտոնյաները տեղեկություն չունեն դրա ճակատագրի մասին»:
Իսրայելական «Հաարեց» օրաթերթի հաղորդմամբ, Սիոնիստական ռեժիմի բանակը հայտարարել է.«2014թ. Գազայի 50-օրյա պատերազմում երկաթե գմբեթ համակարգի օգտագործմամբ դեպի օկուպացված տարածքներ արձակված 3 հազար 256 հրթիռներից կարողացել են օդում պայթեցնել միայն 558 հրթիռ»: