Մոսկվա.«Սիրիայում ԱՄՆ-ի գործողությունների շարունակումն օրինական հիմք չունի»
https://parstoday.ir/hy/news/west_asia-i96053-Մոսկվա._Սիրիայում_ԱՄՆ_ի_գործողությունների_շարունակումն_օրինական_հիմք_չունի
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունն ընդգծել է.«Ամերիկացի ուժերը Սիրիայում ռազմական գործողություններ իրականացնելու օրինական իրավունք չունեն»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 25, 2018 13:26 Asia/Tehran
  • Մոսկվա.«Սիրիայում ԱՄՆ-ի գործողությունների շարունակումն օրինական հիմք չունի»

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունն ընդգծել է.«Ամերիկացի ուժերը Սիրիայում ռազմական գործողություններ իրականացնելու օրինական իրավունք չունեն»:

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը երեքշաբթի օրը հրապարակել է հաղորդագրություն, որում ընդգծել է.«ԱՄՆ-ն միայն այն պայմանով է կարող մնալ Սիրիայում, եթե սիրիացի փախստականների իրենց երկիր վերադառնալու հարցում համագործակցի Մոսկվայի ու Դամասկոսի հետ»:

ՌԴ Պաշտպանության նախարարության խոսնակ Իգոր Կոնաշենկովը ևս ասել է.«Սիրիայում ԱՄՆ զինծառայողների  գործողությունների իրականացման համար  ոչ մի օրինական հիմք չկա»:

Ռուսաստանն իր այս հաղորդագրությամբ արձագանքել է Միջին Արևելքում ԱՄՆ զինված ուժերի կենտրոնական հրամանատարության ղեկավար, գեներալ Ջոզեֆ Վոթելի վերջերս արած հայտարարությանը:

Վոթելը վերջերս  հերքել էր սիրիացի փախստականների իրենց երկիր վերադառնալու հարցում ԱՄՆ-Ռուսաստան համագործակցությունը, Մոսկվայի կողմից Սիրիայի նախագահ Բաշար Ասադի կառավարությանը ցուցաբերվող աջակցության պատճառով:

ԱՄՆ զինված ուժերը 2014 թվականից առանց Դամասկոսի կամ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հավանության, ռազմական գործողություններ են իրականացնում Սիրիայում:

Որոշ ժամանակ է, որ Լիբանանի սահմանից սկսվել է սիրիացի փախստականների երկիր վերադառնալու գործընթացը: ԱՄՆ-ն և նրա տարածաշրջանային հովանավորները փորձում են սիրիացի փախստականներին վախ պատճառելով խոչընդոտել  կամ ձգձգել նրանց վերադարձը Սիրիա: