Մոսկվա.«Սիրիայում ԱՄՆ-ի գործողությունների շարունակումն օրինական հիմք չունի»
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունն ընդգծել է.«Ամերիկացի ուժերը Սիրիայում ռազմական գործողություններ իրականացնելու օրինական իրավունք չունեն»:
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը երեքշաբթի օրը հրապարակել է հաղորդագրություն, որում ընդգծել է.«ԱՄՆ-ն միայն այն պայմանով է կարող մնալ Սիրիայում, եթե սիրիացի փախստականների իրենց երկիր վերադառնալու հարցում համագործակցի Մոսկվայի ու Դամասկոսի հետ»:
ՌԴ Պաշտպանության նախարարության խոսնակ Իգոր Կոնաշենկովը ևս ասել է.«Սիրիայում ԱՄՆ զինծառայողների գործողությունների իրականացման համար ոչ մի օրինական հիմք չկա»:
Ռուսաստանն իր այս հաղորդագրությամբ արձագանքել է Միջին Արևելքում ԱՄՆ զինված ուժերի կենտրոնական հրամանատարության ղեկավար, գեներալ Ջոզեֆ Վոթելի վերջերս արած հայտարարությանը:
Վոթելը վերջերս հերքել էր սիրիացի փախստականների իրենց երկիր վերադառնալու հարցում ԱՄՆ-Ռուսաստան համագործակցությունը, Մոսկվայի կողմից Սիրիայի նախագահ Բաշար Ասադի կառավարությանը ցուցաբերվող աջակցության պատճառով:
ԱՄՆ զինված ուժերը 2014 թվականից առանց Դամասկոսի կամ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հավանության, ռազմական գործողություններ են իրականացնում Սիրիայում:
Որոշ ժամանակ է, որ Լիբանանի սահմանից սկսվել է սիրիացի փախստականների երկիր վերադառնալու գործընթացը: ԱՄՆ-ն և նրա տարածաշրջանային հովանավորները փորձում են սիրիացի փախստականներին վախ պատճառելով խոչընդոտել կամ ձգձգել նրանց վերադարձը Սիրիա: