Սիոնիստական ավանների բնակիչները ներխուժել են Ալ Աղսա մզկիթ
Հուլիս 25, 2018 14:51 Asia/Tehran
Սիոնիստական ավանների տասնյակ բնակիչներ սրբապիղծ քայլի դիմելով, ներխուժել են Ալ-Աղսա մզկիթ:
Այսօր 110 սիոնիստներ տասնյակ սիոնիստ զինծառայողների աջակցությամբ Ալ-Մողարեբե դռնից մուտք են գործել Ալ Աղսա մզկիթի տարբեր բաժիններ:
Ավանաբնակներից մի քանիսը «Ալ Աղսա» մզկիթի արևելյան հատվածում կատարել են թալմուդի ծիսական արարողությունը:
Սիոնիստական ավանների բնակիչներն ամեն օր դիտավորյալ կերպով ներխուժում են Ալ Աղսա մզկիթ: Այս սրբավայրը դարձել է սիոնիստ ավանաբնակների ու զորայինների ասպատակության վայրը: Նրանք նպատակ ունեն վերացնել Երուսաղեմի իսլամական ու քրիստոնեական ինքնությունը և դրան փոխարինել սիոնիզմի խորհրդանիշներով:
Պիտակ