Սիրիայի Ղանիթրա քաղաքն ազատագրվեց
Սիրիայի բանակն ու զինված ուժերը հինգշաբթի օրը ահաբեկչական խմբերի գրավումից ազատեցին Ղանիթրա քաղաքը:
ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն Սիրիայի բանակը նաև իր տիրապետության տակ է առել Սիրիայի հարավում ու հարավ-արևմուտքում գտնվող Դարաա և Ղանիթրա նահանգների վեց քաղաքավաններ ու գյուղեր:
Սիրիայի բանակը նաև Պաղեստինի զավթված տարածքների հետ Սիրիայի սահմանին գտնվող Ղանիթրայի սահմանային անցակետում ծածանել են այդ երկրի դրոշը:
Ղանիթրան Սիրիայի ամենափոքր նահանգն է, սակայն այդ հարավային նահանգը ներառելով Գոլանի զավթված բարձրունքների մի բաժինն ու նաև սահմանակից լինելով զավթված տարածքներին, մեծ կարևորություն ունի:
Համաձայն մեկ այլ լուրի, Սիրիայի պաշտոնական լրատվական գործակալություն՝ ՍԱՆԱ-ն հայտարարեց, որ Ղանիթրայի սահմանային անցակետում ազատագրել են շարժական մի բուժկենտրոն, որտեղ հայտնաբերվել են մեծ քանակությամբ Սիոնիստական ռեժիմի արտադրության դեղեր: