Թել Ավիվի բնակիչները բողոքի ակցիա են անցկացրել «հրեական պետություն» օրենքի դեմ
https://parstoday.ir/hy/news/west_asia-i96186-Թել_Ավիվի_բնակիչները_բողոքի_ակցիա_են_անցկացրել_հրեական_պետություն_օրենքի_դեմ
Թել Ավիվի հարյուրավոր բնակիչներ, շաբաթ օրը բողոքի ակցի են անցկացրել Հիբիմա հրապարակում, Իսրայելի Քնեսետի կողմից «հրեական պետության» օրենքի վավերացման դեմ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 29, 2018 07:23 Asia/Tehran
  • Թել Ավիվի բնակիչները բողոքի ակցիա են անցկացրել «հրեական պետություն» օրենքի դեմ

Թել Ավիվի հարյուրավոր բնակիչներ, շաբաթ օրը բողոքի ակցի են անցկացրել Հիբիմա հրապարակում, Իսրայելի Քնեսետի կողմից «հրեական պետության» օրենքի վավերացման դեմ:

Ալ-Ալամի հաղորդման համաձայն, բողոքի ակցիային մասնակցողները ներառյալ բռնագրավված Պաղեստինի դարուզիների համայնքի ներկայացուցիչները, կարգախոսներ վանկարակելով հայտարարել են. «Այստեղ է մեր տունը» և  քննադատել են Քնեսետի կողմից վավերացված  խտրական, պառակտիչ և անհիմն օրենքը:

Մյուս կողմից, Սիոնիստական ռեժիմի  հեռուստաալիքը հայտարարել էր, որ  Քնեսետի արաբ պատգամավոր  Զահիր Բեհլուլին, ի պատասխան հրեական պետության ռասիստական օրենքի, հրաժարական է ներկայացրել:

Հինգշաբթի օրը Սիոնիստական ռեժիմի Քնեսետը վավերացրել է «հրեական պետություն» օրինագիծը : «Հրեական պետության» օրինագիծը հայտարարում է ամբողջ գրավյալ Պաղեստինի տարածքը միայն սիոնիստների համար և պաղեստինցիներին զրկել է բոլոր մարդկային և քաղաքացիական իրավունքներից:

Հրեական պետության օրենքը «Դարի գործարք» ամերիկյան պլանի անկյունաքարերից մեկն է, որը մշակվել է ԱՄՆ կառավարության կողմից և դրա իրականացումը սկսվել է: